00:00:00

Ռուսաստանը սպառազինություն տա, որ ի՞նչ անեք, նվիրե՞ք Ալիևին, նա էլ ցուցադրի Բաքվի պարադին

14:11, 16 մայիս 2023 Բլոգ

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքում գրում է․

«Որքանո՞վ է նորմալ Արեւմուտքի ու Ալիեւի հետ «խաղեր տալ»,ՌԴ-ին սպառնալիք համարել ,Հայաստան ԵՄ դիտորդներ բերել,բայց ՌԴ-ից ակնկալել սպառազինություն։ Փաշինյանի ռեժիմը շարունակում է թրքա-սորոսական հակաքարոզչությունը ՀՀ պետական շահերի ու ՌԴ-ի դեմ։ Հիմա էլ ԱԳ փոխնախարարին են լիազորել հակառոսական հերթական դոզան սրսկել ու ասել ,որ ռուսական սպառազինությունը դեռ Հայաստան չի հասել։

Նախ, ռուսական սպառազինությունից հենց Նիկոլն է հրաժարվել, երբ ՀԱՊԿ գագաթնաժողովում մերժեց ռազմատեխնիկական օժանդակության ստացման հարցը։ Նույն Նիկոլն է հրաժարվել ՀԱՊԿ զորավարժություններից ,որը ենթադրում էր նաեւ ռազմական տեխնիկայի աջակցություն։ Ավելին.Նիկոլն է ՌԴ ռազմական ներկայությունը սպառնալիք համարել։ Ես մի բան չեմ հասկանում.սրանք անուղե՞ղ եք,թե՞՝ անկարող։ ՌԴ-ին սպառնալիք են համարում,ԵՄ դիտորդներին բերում են Հայաստան,Արեւմուտքի ու Ալիեւի հետ ՌԴ-ն ուզում են տարածաշրջանից հանել ու դեռ ակնկալու՞մ են,որ ՌԴ-ն սպառազինություն տրամադրի։

Սպառազինություն տա,որ ի՞նչ անեք.նվիրե՞ք Ալիեւին,որ ցուցադրի Բաքվի պարադին։ Հիմա ասե՞մ,կասեն էլի նախկիններին հիշեց։ Նույն ՌԴ-ն նախկինում մեզ անվճար 50 հազար տոննա զենք ու զինամթերք է նվիրել,«Իսկանդեր» է մատչելի գնով տվել,իսկ դուք փողը ձեռքներդ զենք չեք կարողանում գնել։ Ու այսքանից հետո մնացել եք,որ ի՞նչ անեք։»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր