Նրանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի կամ 393-րդ հոդվածի տարբեր մասերով կամ դրանց համակցություններով։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնցից 5-ը բավարարվել է, իսկ մեկը բավարարվել է մասնակի՝ կիրառելով վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը (աղբյուրները), հանցավոր շղթայում ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև կատարված խուզարկություններից մեկի ընթացքում հայտնաբերված և առգրավված բազմաթիվ կեղծ թղթադրամների ծագումնաբանությունը, դրա հետ կապված հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: