Արցախը գտնվում է այնտեղ, որտեղ միշտ գտնվել ա, ուրի՞շ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե երբ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, արդյո՞ք Արցախը ներառված է դրա մեջ։
«Արցախը ի՞նչ է, տեղաշարժվե՞լ է, գտնվում է այնտեղ, ինչպես միշտ գտնվել է։ Հայաստանը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բոլոր բանակցություններում, և հիմա էլ։ Բայց Արցախն ունի իր սեփական տարածքը և կարգավիճակը։ Էսօր Արցախը երևի աշխարհի ամենաանկախ պետությունն է, մոտակա ևս 3-4 տարին էլ, հետո կտեսնենք», - ասաց Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։