00:00:00

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա

21:01, 14 մայիս 2023 Քաղաքականություն

Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը, որը տևել է մոտ 4 ժամ։ Սպասվում է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը։

Եվրախորհրդի նախագահը երեկ առանձին հանդիպում էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ այսօր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բանակցությունների թեման Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն ու խաղաղության պայմանագրի կնքումն է։ 

Հանդիպումը կայացել է Եվրոպական Միության կենտրոնակայանում։

Բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ Շառլ Միշելը հայտարարել է, որ սահմանային խնդիրների շուրջ դիտակել են առջընթացն ու հաջորդ քայլերը կապված սահմանի դելիմիտացիայի հետ․ «Այս կոնտեքստում առաջնորդները համաձայնել են սահմանային հարցերի շուրջ երկկողմ հանդիպումների վերսկսման մասին»։

«Առաջնորդները հաստատել են միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին ու հարգել համապատասխանաբար Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»,- ասաց նա։

Ըստ նրա՝ բանակցություններում կողմերն առաջընթաց ունեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր