00:00:00

Բռնցքամարտի ԱԱ․ Արթուր Բազեյանն այսօր կանցկացնի իր երկրորդ մենամարտը

12:24, 07 մայիս 2023 Սպորտ

Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը, հայտնում է Armsport.am-ը։

57 կգ քաշային Բազեյանը ցերեկային մրցահերթում ուժերը կչափի Հորդանանի ներկայացուցիչ Յուսեֆ Յաշաշի հետ։ Հաղթանակի դեպքում Բազեյանը դուրս կգա ԱԱ-ի քառորդ եզրափակիչ։

Հիշեցնենք՝ Բազեյանը մեկնարկային մենամարտում մրցել էր Իրանի ներկայացուցիչ Պոուրյա Աբդուլմալեկիջերայի հետ և բոլոր ռաունդներում ունենալով մեծ առավելություն՝ հաղթել էր 5։0 հաշվով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր