00:00:00

Գուրգեն Մադոյանը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը

21:38, 06 մայիս 2023 Սպորտ

Հայաստանի 67 կգ քաշային բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը հաղթանակով մեկնարկեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:

Այսօր կայացած 1/8 եզրափակիչ մրցամարտում նա վստահ հաղթեց Տայպեյի ներկայացուցիչ Յու Լիին՝ 5:0: Մեր մարզիկը շատ ակտիվ ու գրագետ էր գործում ողջ հանդիպման ընթացքում, իսկ 2-րդ ռաունդում անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին։

Հիշեցնենք, որ այսօր հաղթանակ էր տարել նաև Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63,5 կգ)։ Աշխարհի չեմպիոնի կոչման համար Հայաստանից պայքարը շարունակում են ևս չորս բռնցքամարտիկ:

Վաղը մերոնցից հանդես կգա միայն Արթուր Բազեյանը (57 կգ), որը քառորդ եզրափակիչում կմրցի հորդանանցի Յաշաշի հետ: Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) պայքարը կշարունակեն մայիսի 8-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր