Հայաստանի 67 կգ քաշային բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը վստահ հաղթանակով մեկնարկեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում: 67 կգ քաշային հայ մարզիկը մեծ առավելությամբ հաղթեց Տայպեի ներկայացուցիչ Լին Յուին։ Հաղորդում է Բռնցքամարտի ֆեդերացիան։
Մադոյանը շատ ակտիվ ու գրագետ էր գործում և 2-րդ ռաունդում նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին։