Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի երկու ներկայացուցիչ։
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը առաջնության քառորդ եզրափակչի իր մենամարտը կանցկացնի՝ ուժերը չափելով Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Կագանի հետ, իսկ Գուրգեն Մադոյանը երեկոյան մրցահերթում իր առաջին մենամարտը կանցկացնի ընթացիկ ԱԱ-ում․ մրցակիցը Տայպեի ներկայացուցիչ Լին Յուն է։