Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների գագաթնաժողովին հաջորդել է լիագումար 61-րդ նիստը: Երկօրյա քննարկումների ընթացքում Հայաստանը ներկայացրել են վեհաժողովում մեր երկրի պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանն ու պատվիրակության անդամ Գեւորգ Պապոյանը:
«Անդրադարձա Լաչինի միջանցքի շրջափակմանը, վերջին իրադարձություններին, անցակետ տեղադրելուն եւ կոչ արեցի Ադրբեջանին հարգել իրենց իսկ կողմից ստորագրևված նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչը ադրբեջանցիները բուռն արձագանքեցին»,- պատմել է գագաթնաժողովին մասնակցած ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Պատգամավոր Գեւորգ Պապոյանն էլ ասել է, որ ինքը նույնպես խոսել էԱրցախի շրջափակումից, այնտեղ նաեւ ցեղասպանության վտանգ կա, որ մեղավորն ու պատասխանատուն Ադրբեջանն է. «Ադրբեջանցիները իմ ելույթի ընթացքում տաքացան, ինձ մեղադրեին սուտ խոսելու մեջ»:
Օրակարգի առանցքում է եղել խորհրդարանական դիվանագիտության դերը գլոբալ փոփոխությունների դինամիկայում: ԱԺ պատգամավորներն Անկարայում բարձրացրել են հայկական օրակարգի կարեւոր հարցերը: