00:00:00

ՀՀ և ԱՄՆ դեսպանները Մոսկվայում քննարկել են ԼՂ-ն և հայ-ադրբեջանական հարաբերությունները

22:48, 05 մայիս 2023 Քաղաքականություն

Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը մայիսի 5-ին հանդիպել է Ռուսաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում կայունության հաստատման, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ՝ ընդգծելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անվերապահ կատարումը։

Դեսպաններն ընդգծել են մայիսի 1-4-ն ԱՄՆ-ում անցկացված եռակողմ բանակցությունների կարևորությունը։

Հայաստանի դեսպանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամային իրավիճակի վրա՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը կոպտորեն հակասում է եռակողմ հայտարարության 6-րդ կետին։

Բացի այդ, մտքերի փոխանակում է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր