00:00:00

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հաջորդ փուլը պետք է կայանա այս ամիս Ռուսաստանում. Ալիև

10:34, 04 մայիս 2023 Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Շուշի կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների հաջորդ փուլը պետք է կայանա այս ամիս Ռուսաստանում։

Նրա կարծիքով՝ համաձայնության հասնելու լավագույն ճանապարհն Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններն են՝ առանց որևէ միջնորդի կամ միջամտության, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Կարծում եմ, որ երկու երկրների միջև ուղիղ բանակցությունները ավելի օգտակար և անհրաժեշտ կլինեն։ Կարծում եմ՝ մենք պետք է ավելի առաջ շարժվենք այս ուղղությամբ, եթե, իհարկե, Հայաստանը նույնպես պատրաստ լինի դրան»,- նշել է Ալիևը:

Ինչպես ավելի վաղ գրել էր Tert.am-ը, մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31