00:00:00

Հաղթանակս նվիրում եմ մեր զոհված հերոսներին. երիտասարդների ԵԱ-ի հաղթող Դավիթ Սիմոնյան

22:34, 03 մայիս 2023 Սպորտ

«Անբացատրելի զգացողություններ ունեմ, քանի որ առաջին անգամ եմ դառնում Եվրոպայի առաջնության հաղթող»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, որն իտալացու հետ մենամարտում փայլուն հաղթանակ տարավ ու նվաճեց Հայաստանի թիմի միակ ոսկե մեդալը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում:

Բռնցքամարտիկը նշել է՝ ամենադժվարը երրորդ ռաունդում էր, երբ պետք է պահեր հաղթական հաշիվը:

«Շատ ուրախ եմ: Կարծում եմ՝ լավ մենամարտեցի ու բոլոր ռաունդներում հաղթանակը կարողացա գրանցել իմ օգտին: Ամենադժվարը երրորդ ռաունդում էր, երբ գիտես արդեն չեմպիոնությունը քո կողմն ու պետք է կարողանաս դա պահել»,- ընդգծել է երիտասարդ բռնցքամարտիկը և հաղթանակը նվիրել հայրենիքի համար իրենց կյանքը զոհած զինվորներին.

«Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, զոհված զինվորներին՝ իմ եղբայրներին: Փառք ու պատիվ իրենց հիշատակին: Ապացուցեցի ու դեռ շատ անգամ եմ ապացուցելու, որ հայ ազգը կա, լինելու է ու պետք է լինի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր