00:00:00

Վաշինգտոնում բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ․ Փաշինյան

19:20, 03 մայիս 2023 Տեսանյութեր

Վաշինգտոնում քննարկվում է այն, ինչ ես այս ամբիոնից ներկայացրել եմ, այո, կա սեղանին փաստաթուղթ, որը ես տիկին Խամոյանին ասացի՝ եկեք, տեսեք, ինքն էլ ասաց՝ պետք չէ։ Այս մասին Ազգային ժողովում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Կարող եք ծանոթանալ, այնտեղ ոչ մի նորություն չեք գտնի։ Թեզերի մասով ես ասել եմ՝ կարող եք և մեր ռեակցիաներին և Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալ։ Եթե պարզվի, որ թուղթ կա սեղանին և վերջին մտածումներն են՝ ստորագրե՞լ, թե՞ չէ, դա վատ նորություն չԷ, լավ նորություն է»,-ասաց Փաշինյանը։

Նա բանակցությունների մասով որևէ մեկնաբանություն չտվեց, ասելով՝ քանի որ բանկցություն է ընթանում որևէ մեկնաբանություն ազդելու է բանակցությունների վրա։

«Բայց ասեմ, թե ես ինձ հանձնարարական եմ տվել մեր բանակող թիմին։ Ասել եմ, որ թուղթը, որը դուք բանակցում եք, ես եմ ստորագրելու, բանակցեք ազատ»,-ասաց Փաշինյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր