00:00:00

Աննա Վարդապետյանը չգիտի՝ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության գործով հարցաքննվել է, թե ոչ

16:15, 03 մայիս 2023 Քաղաքականություն

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պատգամավորից գրավոր հարցում է պահանջում՝ հիշելու և պատասխանելու համար՝ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության գործով, թե՝ ոչ։

Մասնավորապես, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, դիմելով Աննա Վարդապետյանին, նշեց, որ դեռևս Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու փաստով հաղորդում է ներկայացվել, առաջին ատյանի դատարանի որոշմամբ արձանագրվել է՝ դատախազությունն ընդունել է փաստը, որ ներկայացված դիմումում առկա են կոնկրետ հանցագործության հատկանիշներ և դրանում մատնանշված հանգամանքների շուրջ բացակայում են նույնիսկ նախնական ստոիգում կատարելու անհրաժեշտությունը։ Նազարյանը հետաքրքրվեց՝ ինչ ընթացք ունի գործը, հարցաքննվել է արդյոք Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի հարցաքննության վերաբերյալ հարցադրմանը Վարդապետյանը փաստացի չպատասխանեց, նշեց, որ ինքը հսկող դատախազը չէ և այդ թարմ տեղեկատվություն չունի, թե վարույթով քանի անձ է հարցաքննվել, կարող է տրամադրել՝ հարցման դեպքում։

«Կան հարցաքննության արձանագրություններ նշված պաշտոնատար անձանց մասով, բայց ես 100 տոկոս վստահություն չունեմ, թե դրանք որ դրվագներին են վերաբերվում»,–ասաց Աննա Վարդապետյանը` հավելելով, որ համապատասխան հարցման դեպքում գլխավոր դատախազությունը կարող է տեղեկություններ տրամադրել, թե ընդհանուր առմամբ քանի մարդ է հարցաքննվել քննության շրջանակներում, ինչ փուլում է գտնվում:

Նա հայտնեց, որ վարույթը քննության մեջ է։ Սկզբում հարուցվել էին բազմաթիվ վարույթներ, որոնք ավելի ուշ միացվել են մեկ ընդհանուր վարույթին։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր