Քանի որ շատ է խոսվում ապօրինի գույքի մասին, կուզենայի, որ հրապարակային հայտնեք՝ Նիկոլ Փաշինյանի մերձավորներից կամ քաղաքական իշխանության բարձր քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանցից, մարդ կա՞, որն անցնում է ապօրինի ծագման գույքի գործով։
Այս մասին Աժ-ում դիմելով գլխավոր դատախազին՝ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Ի պատասխան գլխավոր դատախազն ասաց, որ տեղյակ չէ ՀՀ-ում քննվող բոլոր քրեական վարույթներից։
«Ցավոք չեմ կարող անվանական տեղեկատվություն որևէ անձի վերաբերյալ, ուրախ կլինեմ Ձեզ պատասխանել ավելի ամբողջական, եթե մենք Ձեզանից հարցում ստանանք կոնկրետ անձի կոնկրետ պատկանելության մասով։
Այս պահին ոչ մի հիշողություն 16000-ից ավել վարույթով անձանց հիշել չեմ կարող։ Ապօրինի գույքի ծագման մասով նշեմ, որ եթե որոշակի հոդվածներով կա նախաձեռնված վարույթ, ավտոմատ սկսվում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրությունը»,- ասաց նա։