00:00:00

Եթե չհավատայի խաղաղությանը, չէի սատարի ՔՊ-ին․ իշխանական պատգամավորը՝ նախկին գործունեության մասին

12:24, 03 մայիս 2023 Տեսանյութեր

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը չի կարծում, թե Միրզոյան-Բայրամով բանակցությունների արդյունքում կարելի է խոսել փաստաթղթի ստորագրման մասին, այդ մասին նա ասաց Աժ-ում՝ լրագրողների հետ զրույցում։

 

«Բայց պետք է սպասել բանակցությունների ավարտին։ Բանակցություններն ընթանում են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և քանի դեռ դրանք չեն ավարտվել, արդյունքների մասին խոսելը վաղ է», - ասաց Խանդանյանը։

 

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի խնդիրը տարածաշրջանում համապարփակ խաղաղության հասնելն է, հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը.

 

«Ենթադրում եմ, որ այս բոլոր հարցերը բանակցությունների սեղանի վրա են», - ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր