00:00:00

Արևաբույր համայնքի վարչական ղեկավարն ու ընկերները ծեծի են ենթարկել «Սպեցնազ» ՍՊԸ-ի պահնորդին

11:00, 03 մայիս 2023 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 30-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Արևաբույր գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել։

 

Պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Եվ այդ օրը՝ ժամը 15։50-ի սահմաններում, Արևաբույր գյուղի Բաղրամյան փողոցում էլեկտրական լարերին խանգարող ծառի ճյուղերը կտրելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ 36-ամյա Արայիկ Մելքոնյանի և 36-ամյա Տաճատ Մարգարյանի, 36-ամյա Ներսես Գասպարյանի և 26-ամյա Շավարշ Ավետիսյանի միջև, որի ընթացքում վերջիններս բռունցքներով ու ոտքերով հարվածներ են հասցրել Ա․ Մելքոնյանի մարմնի տարբեր հատվածներին։ 

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Տ․ Մարգարյանը Մասիս խոշորացված համայնքի Արևաբույր գյուղի վարչական ղեկավարն է, իսկ ծեծված Ա․ Մելքոնյանն աշխատում է «Սպեցնազ» ՍՊԸ-ում՝ որպես պահնորդ։ 

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր