00:00:00

Արդբեջանի դպրոցական դասագրքերում պատմությունը հերթական անգամ խեղաթյուրվում է. իրանական ԶԼՄ

22:56, 02 մայիս 2023 Հասարակություն

Իրանական ԶԼՄ-ներն ահազանգում են Արդբեջանի դպրոցական դասագրքերում պատմության հերթական խեղաթյուրումների մասին:

Մասնավորապես, իրանական Mehr լրատվական գործակալությունը գրել է, որ դասագրքերում Իրանի հյուսիսարևմտյան շրջանները ներկայացվում են որպես Ադրբեջանի տարածք, իսկ Իրանը՝ օկուպանտ երկիր:

Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից Իրանի մշակութային ժառանգության յուրացումներին և 44-օրյա պատերազմից հետո Իրանի համար ստեղծած մարտահրավերներին:

Ընդգծվել է, որ երբ սահմանները հայերն էին վերահսկում, Իսրայելի ներկայություն այնտեղ չկար:

«Հիմա Իրանը վտանգ է զգում, դրա համար էլ զորավարժություններ է անցկացնում»,- ընդգծել է լրատվամիջոցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր