00:00:00

ԿԳ նախարարը կայցելի Փյունիկի դպրոց

21:12, 19 մայիս 2018

Մայիսի 20-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կայցելի ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոց՝ տեղում խնդիրներին ծանոթանալու նպատակով։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ին ընդունած N 1039-Ա որոշմամբ նախատեսվում էր Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոցը միացման ձևով վերակազմակերպել և միավորել Կոտայքի մարզի Արտավազի միջնակարգ դպրոցին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարությունից:
Հետագայում, հաշվի առնելով ծնողների դժգոհությունը, կառավարությունը երկարաձգեց միովորման ժամկետը՝ այն տեղափոխելով մինչև 2018 թվականի հունիսի 1-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր