Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ կիսաեզրափակչում 4-1 հաշվով զիջելով Խորվաթիայի ներկայացուցչին:
Այսպիսով, Ալբերտ Հարությունյանը նվաճել է տղամարդկանց հավաքականի 9-րդ բրոնզե մեդալը տնային առաջնությունում:
Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ՝ Գոռ Ազիզյանը (57 կգ), Աղվան Ալեքսանյանը (80 կգ), Դավիթ Սիմոնյանը (86 կգ) վստահ հաղթանակներ են տարել կիսաեզրափակչում և դուրս գալով եզրափակիչ՝ կպայքարեն հաղթողի տիտղոսի համար:
Երիտասարդների Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 3-ին Երևանի «Միկա» մարզահամալիրում: Մուտքն ազատ է: