00:00:00

Հայաստանի պատմության թանգարանում ժամային և սակագնային փոփոխություններ են եղել

15:53, 01 մայիս 2023 Հասարակություն

2023 թվականի մայիսի 1-ից Հայաստանի պատմության թանգարանում կլինեն ժամային և սակագնային փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում է թանգարանը: 

Ժամային նոր գրաֆիկը հետևյալ տեսքն ունի.

Երեքշաբթի-կիրակի՝ 10։00-18։00, ուրբաթ՝ 10։00-19։00 (Թանգարանը նշված ժամանակացույցով կգործի մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը):

Հրապարակվել են նաև տոմսերի արժեքները.

Մշտական ցուցադրության այցելության տոմս՝ 2500 ՀՀ դրամ, մշտական ցուցադրության բացատրության տոմսերը հայերենով՝ 4000 ՀՀ դրամ, օտար լեզուներով՝ 5000 ՀՀ դրամ, կրթական ծրագրեր՝ 2000 ՀՀ դրամ:

Այցելության տոմսի գինը 50 տոկոսով կզեղչվի՝ 12 տարեկանից բարձր դպրոցականների, ուսանողների, Հայաստանի և Արցախի տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների և փախստականների համար:

Մշտական ցուցադրության անվճար այցելության արտոնություն է սահմանվում՝ մինչև 12 տարեկան երեխաների, Հայաստան ժամանած պետական պաշտոնական պատվիրակությունների անդամների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների, թանգարանների միջազգային խորհրդի անդամների /ԻԿՕՄ/, թանգարանային աշխատողների, երկկողմանի ծնողազուրկ 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների, հատուկ խնամքի և կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերերի, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների /ՀՀ, և նախկին ԽՍՀՄ պետությունների հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի/ուղեկցող անձի հետ/ հաշմանդամություն ունեցող՝ 2-րդ և 3-րդ խմբերի /առանց ուղեկցողի/, աղքատության /ընտանեկան/ նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուների, բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր երեխաների, ժամկետային զինծառայողների, ՀՀ սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական տարիքի երեխաների /նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա/, լրագրողների՝ աշխատանքային բոլոր օրերին / անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում/ համար:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը մուտքը կլինի ազատ։

Փոփոխությունների համար հիմք է ընդունվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրամանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր