00:00:00

Մի քանի անգամ դանակահարել է, ապա դիակը գցել է փոսն ու այրել

20:53, 19 մայիս 2018 Հասարակություն

Մայիսի 17-ին՝ ժամը 11-ն անց 25-ի սահմաններում, 1-02 ահազանգած քաղաքացին հայտնեց, որ 3-րդ գյուղից գերեզմաններ տանող ճանապարհին՝ հոսանքալարերի համար փորված փոսում մարդ է այրվում։ Դեպքի վայր՝ Սիլիկյան Հին Խճուղի մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների, նաև այլ իրավապահ մարմինների օպերատիվ խմբեր։ Պարզվեց, որ այրված տղամարդու դին կապկպված է եղել մետաղալարով։ Հարուցվեց քրեական գործ սպանության հատկանիշներով: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն։ Հաջորդ օրը, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ճշտվեց տղամարդու ինքնությունը՝ 1998 թվականին ծնված Մայիս Վարդանյան: Ոստիկանության Մաշտոցի և Մալաթիայի բաժնի ծառայողները համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, ձեռնարկելով լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ բացահայտեցին առանձնապես ծանր հանցագործությունը: Մայիսի 19-ին սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկվեց 38-ամյա Մհեր Հախնազարյանը: Ըստ նախնական տվյալների՝ վիճաբանության ժամանակ Հախնազարյանը մի քանի անգամ դանակահարել է Վարդանյանին, ապա դիակը գցել 3-րդ գյուղից գերեզմաններ տանող ճանապարհին՝ հոսանքալարերի համար փորված փոսն ու այրել: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է: https://www.youtube.com/watch?v=ebGxJ4rc5Ko

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր