00:00:00

Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ (Ֆոտո)

16:28, 19 մայիս 2018

Այսօր Արցախի զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ։ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, թե Դավիթ Տոնոյանին ուղեկցում էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ- գնդապետ Մովսես Հակոբյանը եւ ԱՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը։ Դավիթ Տոնոյանը զինծառայողների եւ նրանց հրամանատարների հետ քննարկել է ծրագրի արդյունավետության եւ շարունակականության խնդիրները, լսել նրանց հարցերը։ Հանդիպման վերջում պաշտպանության նախարարը բարի ծառայություն մաղթեց զինծառայողներին եւ նշեց, որ սա մեր զինված ուժերի համար կարեւոր ծրագիր է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր