00:00:00

Քրիստինե Պեպելյանն ու Սոֆի Մխեյանը վերջապես հաշտվել են. Նազենիի գրառումը, Սիրուշոյի արձագանքը

23:57, 27 ապրիլ 2023 Շոուբիզնես

Bravo.am-ը գրում է․

Երգչուհիներ Քրիստինե Պեպելյանն ու Սոֆի Մխեյանը երկար տարիներ անց վերջապես վերականգնել են իրենց ջերմ հարաբերությունները: Ուրախալի լուրն Ինստագրամի իր էջում նախ հայտնել է Նազենի Հովհաննիսյանը, որն օրեր առաջ հարցազրույց էր հրապարակել Պեպելյանի հետ:

Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման շրջանակում Պեպելյանի երգի ստուդիայում հյուրընկալվել է նաեւ Սոֆի Մխեյանը եւ երեխաների հետ կատարել իր «Դեպի երազ» երգը: «Արեգ, այն երգն է, որի ներքո պարում էինք իրար հետ»,- որդուն ասում է Պեպելյանը:

«Ամենից շատ ստուդիայում էի հուզվել երեխաների հետ ու Սոֆիի երգը երգելիս, երբ այսքան տարի անց երկու ընկերուհի վերջապես նորովեցին: Տա Աստված՝ երազները կատարվեն»,- գրել է Հովհաննիսյանը:

Ուրախալի իրադարձությանն արձագանքել է նաեւ Սոֆի Մխեյանն ու Պեպելյանի հետ համատեղ կատարման ու գրկախառնության տեսանյութ հրապարակել. «Երազանքները կատարվում են»:

Այս լուրին օգտատերերը բավական բուռն են արձագանքել: Առաջին արձագանքողներից մեկը եղել է Սիրուշոն, որը պարզապես սրտիկներ է դրել հրապարակման ներքո, եղել են նաեւ այսպիսի գրառումներ՝ «Ինչ լավ է, որ այսքան տարի հետո կրկին ընկերացաք եւ ներեցիք միմյանց», «Ապրեք, շատ հուզվեցի, բայց միաժամանակ ուրախ եմ, որ երեխաները հայերեն խոսում են, երգում: Քրիստինեն անկեղծ էր: Աստված պահապան նրա բալիկին», «Սպասում էի երկու ընկերուհիների հաշտվելուն: Անչափ հուզիչ էր, անկեղծ լացել եմ»:

Սոֆի Մխեյանն ու Քրիստինե Պեպելյանը մտերիմ ընկերուհիներ էին 2000-ականներին: Նրանց միջեւ անհամաձայնություն էր սկսվել 2007 թվականին՝ այդպես էլ մինչեւ վերջ չբացահայտված միջադեպի պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր