00:00:00

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Պետական Խորհրդի նախագահին

16:05, 19 մայիս 2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Հանրապետության Պետական Խորհրդի նախագահ և Նախարարների Խորհրդի նախագահ պարոն Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին՝ Հավանայի օդանավակայանի մերձա­կայ­­քում օդանավի ողբերգական կործանման կապակցությամբ։ Ուղերձում ասված է․ «Մեծ ցավով տեղեկացա Հավանայի Խոսե Մարտի օդանավակայանի մերձա­կայ­­քում օդանավի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ։ Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ` կարեկցան­քի ու սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների ընտանիքներին և հարա­զատ­ներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր