00:00:00

Տրանսգենդերին բռնության ենթարկելու մեջ կասկածվողը ձերբակալվել է

14:57, 03 մարտ 2018 Իրավական

Որպես կին ներկայացած տղամարդու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Այս մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ նախօրեին ստացել են գործը, նույն օրն էլ բռնություն գործադրելու մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվել է: Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանում բռնության է ենթարկվել տրանսգենդեր։ Նման հայտարարությամբ հանդես էր եկել «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության իրավաբանը՝ նշելով, որ տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ հաղորդել էր, որ տուժած տրանսգենդերը գումարի դիմաց սեռական ծառայություններ է մատուցել տղամարդկանց, իսկ պայմանավորվելիս որոշ դեպքերում նախապես թաքցրել է իր իրական սեռը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բռնության շարժառիթը դարձել է հենց դա։ Նա «Odnoklassnik.ru» սոցիալական կայքում ներկայանում է «Ժակլին» անվանումով և մի տղամարդու հետ պայմանավորվել է 30.000 ՀՀ դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ: Փետրվարի 28-ին տղամարդը գնացել է «Ժակլինի» բնակարան, ընթացքում հաճախորդը հասկացել է, որ «Ժակլինը» տղամարդ է և առաջացել է քաշքշոց, որի ժամանակ էլ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել։ Միջադեպից հետո «Ժակլինը» տեղափոխվել է հիվանդանոց։  

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր