00:00:00

Հայաստանը՝ «Սերժին մերժելուց» հինգ տարի անց...

01:09, 23 ապրիլ 2023 Հասարակություն

Ուղիղ հինգ տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ կատարելով 11 օր շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների պահանջը: Սարգսյանի հրաժարականից հետո սպասելիքները մեծ էին, թվում էր, թե հպարտ քաղաքացիների կյանքում փոփոխությունները իրենց զգացնել կտան՝ Փաշինյանի վարչապետի աթոռը ստանձնելուց  շաբաթներ, ամիսներ անց: Սակայն, այն ինչ ունենք այսօր՝ հեղափոխությունից հինգ  տարի անց, հեռու է այն ապահով և առաջադեմ Հայաստանի մասին պատկերացումներից, որոնք ունեին և որոնց համար պայքարում էին 2018-ին փողոց դուրս եկած մարդիկ:

Ինչ՞ է փոխվել Հայաստանում ՝ «Սերժին մերժելուց » հետո:

Նախկին իշխանություններից Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ժառանգել էին բավական ամուր բանակցային դիրքեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում: Թե ինչի վերածեցին դիլետանտության հետևանքով այդ դիրքերը հեղափոխականները՝ ցավոք գաղտնիք չէ: Պատերազմի արհավիրքից հետո էլ Փաշինյանն ու թիմը շարունակում են մաս-մաս բանավոր համաձայնություններով խարխլել Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականությունը և սուբյեկտայնությունը ընդհանրապես: Չորս տարի անց մենք ունենք Արցախի տարածքների 70 տոկոսի կորուստ, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորքեր և վտանգված Սյունիք և Տավուշ, որոնց գլխին դամոկլյան սրի պես կախված է ադրբեջանական ագրեսիայի վտանգը:

Հեղափոխական իշխանությունները հաջողացրին վատթարացնել հարաբերությունները գրեթե բոլոր դաշնակից երկրների հետ՝ խաղալով ՀԱՊԿ հեղինակության հետ, հանդես գալով անթաքույց հակառուսական հռետորաբանությամբ, միանալով հակաչինական ալիանսին։ Այս ամենը հանգեցրել է նրան, որ չորս տարի անց նախկինների օրոք առկա ասիմետրիկ կոմպլիմենտար արտաքին քաղաքականությունից ոչինչ չի մնացել, իսկ Հայաստանի միջազգային դերն ու իմիջը զգալիորեն նվազել և խարխլվել են:

2018 թվականի նոյեմբերի նախընտրական խոստման մեջ Փաշինյանը, մասնավորապես, նշել էր՝  «Առաջիկա հինգ տարիներին Զինված ուժերի մարտունակության բարձրացման համար Հայաստանի կառավարությունը մտադիր է հատկացնել հավելյալ 2.5 միլիարդ դոլար»: Արդեն իսկ ընթանում է այս իշխանությունների պաշտոնավարման 5-րդ տարին, սակայն ռազմական բյուջեն դեռ չի հատել անգամ 800 միլիոն դոլարի շեմը, չի հասել նույնիսկ 1 միլիարդ դոլարի: Բանակի ռեֆորմը սահմանափակվեց ներքնազգեստով և ելակով, արշավներ սկսվեցին փորձառու բարձրաստիճան սպաների դեմ՝ նրանց համակարգից հեռացնելու նպատակով:

Հեղափոխության օրերին Փաշինյանը խոստանում էր 30 տարի երկիրը թալանածների թալանի կոպեկ առ կոպեկ վերադարձ: Անգամ հեղափոխությունից չորս տարի անց պաշտոնական տվյալներ չկան, թե ՀՀ-ից որքան գումար է հանվել այդ 30 տարիների ընթացքում: 2018-ից հեղափոխական իշխանություններն այս թիվը բացահայտելու և գումարները հետ բերելու համար դիմել են Թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի STAR նախագծին, բայց որևէ արդյունք չկա, ինչպես և չկա հստակ պատասխան՝ որքան՞ թալանված գումար վերադարձրեց Փաշինյանը պետական բյուջե այս հինգ տարիների ընթացքում: Հանրությանը հայտնի է միայն Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի կողմից Արցախի բանակին 20 մլն դոլարի փոխանցումն ու Հայաստանի Մաքսային ծառայության  նախկի պետ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցի նվիրատվությունը պետությանը։ Սակայն, երկու դեպքում էլ նվիրատվությունները կրել են կամավոր բնույթ։

Հեղափոխության հռչակած նպատակներից մեկն էլ Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյումը՝ սահմանադրությունը փոխելն էր և սուպերվարչապետական համակարգից հրաժարվելը: 2018 թվականից առ այսօր վարչապետի որևէ լիազորություն չի կրճատվել: 2019 թվականի հունվարի վերջին արդեն Փաշինյանը խոսում էր սուպերվարչապետության անհրաժեշտության մասին՝ հավաստիացնելով՝ երկրում անիշխանություն կստեղծվի:Ավելին, հինգ տար անց մենք ունենք ուժային բլոկի կենտրոնացում վարչապետի ձեռքերում, ինչը սուպերվարչապետության ևս մեկ բնորոշ տարր է:

Հեղափոխության օրերին մեզ խոստանում էին մենաշնորհի վերացում և օլիգարխների դիրքերի չեզոքացում: Փաշինյանի կողմից այդքան փիառված բանանի էժանացումը տևեց ընդամենը ութ ամիս, իսկ այսօր հասարակությունը բախվել է աննախադեպ գնաճի, որի դեմ պետությունը պայքարելու ունակ չէ: Ինչ վերաբերվում է մենաշնորհների երջանիկ տերերին, ապա նրանք չորս տարի անց էլ պահպանել են իրենց դիրքերը: Դիցուք՝ շաքարավազի շուկայում Սամվել Ալեքսանյանը այսօր էլ ունի գերիշխող դիրք: Դա էլ դեռ բավական չէ՝ նոր իշխանությունները բուծում են յուրային օլիգարխների ի դեմս Գոլդեն Փելասը գնած Նարեկ Նալբանդյանի, ում մատը ըստ լրատվամիջոցների խառն է ձվի շուկայում որոշ ընկերությունների սնանկացմանը, ինչը հանգեցրել է շուկայում իր ներկայացվածության ընդլայնմանը: Ինքը Նալբանդյանը Շիրակ թռչնաֆաբրիկայի սեփականատերն է:

Մեզ խոստանում էին, որ Հայաստանում այլևս չեն լինի չհիմնավորված թանկացումներ: Հինգ տարի անց մենք ունենք իրավիճակ, երբ գազը հասցրել է թանկանալ երկու անգամ, թանկացել են նաև ջուրը, էլեկտրաէներգիան։

Հեղափոխության օրերին մեզ բառացիորեն խոստանում էին հետևյալը՝ «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»: Սակայն հինգ տարի անց պետք է փաստենք, որ Հայաստանի աղքատության կրճատման որևէ ծրագիր չներկայացվեց և չգործարկվեց։ 2018-ի դեկտեմբերին ԱԺ ընտրություններից անմիջապես հետո սկսվեց համատարած կրճատումների գործընթաց, որը բացի պետական սեկտորից անցում է մասնավոր խոշոր ընկերություններին ևս՝ «Գազպրոմ Արմենիա», «Լիդիան Արմենիա», Ալավերդու պղնձաձուլական, գրավատներ և այլն:

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այս  տարիների ընթացքում պարբերաբար ահազանգում է Հայաստանում ժողովրդավարության և խոսքի ազատության հետընթացի մասին: Պատճառն էլ այն է, որ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած հեղափոխականները մեկը մյուսի հետևից ընդունել են խոսքի ազատությունը և ԶԼՄ-ի աշխատանքը սահմանափակող օրինագծեր, որոնք որևէ կապ ժողովրդավարության հետ ունենալ չեն կարող:

Հեղափոխության օրերին հնչում էին խոստումներ, որ ՀՀԿ հիմնադրած ԽԾԲ-ի ինստիտուտը իսպառ կվերանա պետական կառավարման համակարգից: Հինգ տարի անց կարող ենք փաստել, որ ՔՊ-ն թարմացրել է ՀՀԿ բոլոր հնարավոր և անհնարին ռեկորդները: Մասնավորապես Արարատի նախկին մարզպետ, Վեդի համայնքի ներկայիս ղեկավար Գարիկ Սարգսյանը ինքն էր հպարտանում այն հանգամանքով, որ իր բանիմաց ազգականերին համայնքապետարանում աշխատանքի էր դասավորում: Նույնը կարելի է ասել Փաշինյանի քավորի՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի մասին, ով Իջևանում արդեն փոքր ֆեոդալի կարգավիճակում է:

Նիկոլ Փաշինյանն ու թիմը այս տարիների ընթացքում տապալել են նաև Սփյուռքի հետ երկխոսությունը: Այդ մասին են վկայում Հայաստան Հիմնադրամի հանդեպ սփյուռքի վստահության կտրուկ անկումը, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի անգործությունը և սփյուռքի մեր հայրենակիցների խնդիրները ինքնահոսի թողնելը: Ինքը Նիկոլ Փաշինյանն էլ ի տարբերություն նախորդ ղեկավարների բավական հազվադեպ է հանդիպում այս կամ այն երկրի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, պատճառները թերևս պարզ են՝ այս իշխանությունները հեղափոխությունից հինգ տարի անց սփյուռքին ասելիք չունեն:

Հեղափոխությունից հետո նոր իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հեղափոխության արդյունքներից մեկը դրսի ներդրողի համար անվտանգ, կանխատեսելի տնտեսության, հովանավորչության բացակայության ու օրենքի գերակայության հաստատումն է։ Հիշեցնենք, որ 2018 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին, ըստ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել էր 77,9 մլն դոլար, իսկ 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 51,6։ ՝ 2020 թվականին, Հայաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումները գրանցեցին ամենացածր մակարդակը 2003 թվականից ի վեր։ Եվ սա այն արդյունքն է, որը ունենք հեղափոխությունից հինգ տարի անց:

Հինգ  տարիների ընթացքում ապացուցվել է, որ քաղաքացին այնուամենայնիվ կարող է լինել տուգանքի մատերիալ: ՔՊ-ական պատգամավորների ջանքերով ընդունված մի շարք օրենքներ՝ (բալային համակարգը, տաքսիների լիցենզավորումը, պաշտոնյաներին վիրավորելը, դիմակ չկրելը և այլն) ուղղակի հարված էին սոցիալական ծանր վիճակում գնտվող քաղաքացիների գրպաններին: Միայն 2020 թվականին իշխանությունները սահմանել են 11 նոր տուգանք: Դրա ֆոնին նույն թվականին պետական կառավարման համակարգում բաժանվել է ավելի քան 35 միլիոն դոլարի պարագևավճար:

Նշվածները իհարկե ոչ բոլոր բացասական փոփոխություններն են, որոնք տեղի են ունեցել հպարտ քաղաքացիների կյանքում: Դրանց թվարկումը կարող է մի քանի հատորյակ կազմել և հենց այդ հանգամանքն էլ արդեն իսկ տալիս է այն հարցի պատասխանը, թե դեպի ու՞ր է փոխվել մեր կյանքը չորս տարի առաջ տեղի ունեցած հեղափոխութունից հետո…

2018-ի այս օրերին տեղի էր ունենում ոչ թե հեղափոխություն, այլ պետականության կորստի մեկնարկ։ Արցախի 75 տոկոսն  այլեւս թշնամու վերահսկողության տակ է, իշխանությունները բացեիբաց հայտարարում են, որ Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում։ «Ապագան» եկել է Հայաստան ու Արցախ, պարզապես կորստյան ու արյան գնով։ Մեծացող Եռաբլուր, դավաճան իշխանություն, անպտուղ ընդդիմություն ու 

անտարբերհասարակություզն Հեղափոխության հռչակած նպատակներից մեկն էլ Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյումը՝ սահմանադրությունը փոխելն էր և սուպերվարչապետական համակարգից հրաժարվելը: 2018 թվականից առ այսօր վարչապետի որևէ լիազորություն չի կրճատվել: 2019 թվականի հունվարի վերջին արդեն Փաշինյանը խոսում էր սուպերվարչապետության անհրաժեշտության մասին՝ հավաստիացնելով՝ երկրում անիշխանություն կստեղծվի:Ավելին, չորս տար անց մենք ունենք ուժային բլոկի կենտրոնացում վարչապետի ձեռքերում, ինչը սուպերվարչապետության ևս մեկ բնորոշ տարր է:

Հեղափոխության օրերին մեզ խոստանում էին մենաշնորհի վերացում և օլիգարխների դիրքերի չեզոքացում: Փաշինյանի կողմից այդքան փիառված բանանի էժանացումը տևեց ընդամենը ութ ամիս, իսկ այսօր հասարակությունը բախվել է աննախադեպ գնաճի որի դեմ պետությունը պայքարելու ունակ չէ: Ինչ վերաբերվում է մենաշնորհների երջանիկ տերերին, ապա նրանք չորս տարի անց էլ պահպանել են իրենց դիրքերը: Դիցուք՝ շաքարավազի շուկայում Սամվել Ալեքսանյանը այսօր էլ ունի գերիշխող դիրք: Դա էլ դեռ բավական չէ՝ նոր իշխանությունները բուծում են յուրային օլիգարխների ի դեմս Գոլդեն Փելասը գնած Նարեկ Նալբանդյանի, ում մատը ըստ լրատվամիջոցների խառն է ձվի շուկայում որոշ ընկերությունների սնանկացմանը, ինչը հանգեցրել է շուկայում իր ներկայացվածության ընդլայնմանը: Ինքը Նալբանդյանը Շիրակ թռչնաֆաբրիկայի սեփականատերն է:

Մեզ խոստանում էին, որ Հայաստանում այլևս չեն լինի չհիմնավորված թանկացումներ: Չորս տարի անց մենք ունենք իրավիճակ, երբ գազը հասցրել է թանկանալ երկու անգամ, թանկացել են նաև ջուրը, էլեկտրաէներգիան

Հեղափոխության օրերին մեզ բառացիորեն խոստանում էին հետևյալը՝ «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»: Սակայն չորս տարի անց պետք է փաստենք, որ Յայաստանի աղքատության կրճատման որևէ ծրագիր չներկայացվեց և չգործարկվեց։ 2018-ի դեկտեմբերին ԱԺ ընտրություններից անմիջապես հետո սկսվեց համատարած կրճատումների գործընթաց, որը բացի պետական սեկտորից անցում է մասնավոր խոշոր ընկերություններին ևս՝ «Գազպրոմ Արմենիա», «Լիդիան Արմենիա», Ալավերդու պղնձաձուլական, գրավատներ և այլն:

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այս չորտ տարիների ընթացքում պարբերաբար ահազանգում է Հայաստանում ժողովրդավարության և խոսքի ազատության հետընթացի մասին: Պատճառն էլ այն է, որ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած հեղափոխականները մեկը մյուսի հետևից ընդունել են խոսքի ազատությունը և ԶԼՄ-ի աշխատանքը սահմանափակող օրինագծեր, որոնք որևէ կապ ժողովրդավարության հետ ունենալ չեն կարող:

Հեղափոխության օրերին հնչում էին խոստումներ, որ ՀՀԿ հիմնադրած ԽԾԲ-ի ինստիտուտը իսպառ կվերանա պետական կառավարման համակարգից: Չորս տարի անց կարող ենք փաստել, որ ՔՊ-ն թարմացրել է ՀՀԿ բոլոր հնարավոր և անհնարին ռեկորդները: Մասնավորապես Արարատի նախկին մարզպետ, Վեդի համայնքի ներկայիս ղեկավար Գարիկ Սարգսյանը ինքն էր հպարտանում այն հանգամանքով, որ իր բանիմաց ազգականերին համայնքապետարանում աշխատանքի էր դասավորում: Նույնը կարելի է ասել Փաշինյանի քավորի՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի մասին, ով Իջևանում արդեն փոքր ֆեոդալի կարգավիճակում է:

Նիկոլ Փաշինյանն ու թիմը այս չորս տարիների ընթացքում տապալել են նաև Սփյուռքի հետ երկխոսությունը: Այդ մասին են վկայում Հայաստան Հիմնադրամի հանդեպ սփյուռքի վստահության կտրուկ անկումը, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի անգործությունը և սփյուռքի մեր հայրենակիցների խնդիրները ինքնահոսի թողնելը: Ինքը Նիկոլ Փաշինյանն էլ ի տարբերություն նախորդ ղեկավարների բավական հազվադեպ է հանդիպում այս կամ այն երկրի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, պատճառները թերևս պարզ են՝ այս իշխանությունները հեղափոխությունից չորս տարի անց սփյուռքին ասելիք չունեն:

Հեղափոխությունից հետո նոր իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հեղափոխության արդյունքներից մեկը դրսի ներդրողի համար անվտանգ, կանխատեսելի տնտեսության, հովանավորչության բացակայության ու օրենքի գերակայության հաստատումն է։ Հիշեցնենք, որ 2018 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին, ըստ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել էր 77,9 մլն դոլար, իսկ 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 51,6։ ՝ 2020 թվականին, Հայաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումները գրանցեցին ամենացածր մակարդակը 2003 թվականից ի վեր։ Եվ սա այն արդյունքն է, որը ունենք հեղափոխությունից չորս տարի անց:

Չորս տարիների ընթացքում ապացուցվել է, որ քաղաքացին այնուամենայնիվ կարող է լինել տուգանքի մատերիալ: ՔՊ-ական պատգամավորների ջանքերով ընդունված մի շարք օրենքներ՝ (բալային համակարգը, տաքսիների լիցենզավորումը, պաշտոնյաներին վիրավորելը, դիմակ չկրելը և այլն) ուղղակի հարված էին սոցիալական ծանր վիճակում գնտվող քաղաքացիների գրպաններին: Միայն 2020 թվականին իշխանությունները սահմանել են 11 նոր տուգանք: Դրա ֆոնին նույն թվականին պետական կառավարման համակարգում բաժանվել է ավելի քան 35 միլիոն դոլարի պարագևավճար:

Նշվածները իհարկե ոչ բոլոր բացասական փոփոխություններն են, որոնք տեղի են ունեցել հպարտ քաղաքացիների կյանքում: Դրանց թվարկումը կարող է մի քանի հատորյակ կազմել և հենց այդ հանգամանքն էլ արդեն իսկ տալիս է այն հարցի պատասխանը, թե դեպի ու՞ր է փոխվել մեր կյանքը հինգտարի առաջ տեղի ունեցած հեղափոխութունից հետո…։

Իսկ մինչ այդ արձանագրենք մեկ պարզ ճշմարտություն. ունենք դավաճան իշխանություն, անգործունակ ընդդիմություն ու անտարբեր հասարակություն, ու արդյունքում ամեն օր մեծացող Եռաբլուր։

«Սերժին մերժելու» գինը ծանր էր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր