00:00:00

Իշխանական լրատվամիջոցը հերքել է զոհվածների հարազատներին զրպարտող հոդվածը

22:18, 17 ապրիլ 2023 Քաղաքականություն

Սիրելի՜հայրենակիցներ,
Հարգելի՜ լրագրողներ

Ցանկանում եմ տեղեկացնել, որ Civic.am լրատվական կայքը կատարել է մեր պահանջը տպագրելով մեր պատասխան հերքումը։ Ակնհայտ է, որ սույն քայլով վերոնշյալ լրատվական կայքը փաստացի ընդունել է, որ հղում անելով այսպես կոչված «հավաստի» աղբյուրի և մեզ մեղադրելով Ռ. Քոչարյանից գումար և բնակարան ստանալու մեջ զրպարտել է մեզ տարածելով չհիմնավորված ու անապացույց տեղեկատվություն: Մենք անհոգնել ու հետևողական պայքարելու ենք յուրաքանչյուր անբարո ապատեղեկատվության դեմ, որի նպատակը մեր պայքարի արժեզրկումը և էժանացումն է: Մենք մեր որդիների նահատակությունը չենք վաճառում, հանուն իրենց գնալու ենք յուրաքանչյուր ստի ու կեղծիքի հետևից անկախ «հավաստի» աղբյուրների զբաղեցրած պաշտոնից ու երևակայության աստիճանից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր