Զագրեբում այսօր մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մեկնարկային առաջին օրը պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները:
Արման Ավագյանը (79 կգ) քառորդ եզրափակչում 5։1 հաշվով հաղթեց ռումինացի Մաքսիմ Վասիլյոյլին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Արմանը մեկնարկային գոտեմարտում նույն 5։1 հաշվով հաղթել էր բուլղարացի Միխայիլ Իլիև Գերգիևին։ Եզրափակիչ դուրս գալու համար Արմանը կմրցի հույն մարզիկի հետ։
Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ) քառորդ եզրափակչում գոտեմարտեց ադրբեջանցի Ռախիմզադայի հետ և հաղթեց 4։1 հաշվով՝ դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։ Մեկնարկային գոտեմարտում Վազգենը (65 կգ) 1/8 եզրափակչում 10։0 հաշվով հաղթել էր Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվերին։
57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը մեկնարկում 5:8 հաշվով պարտվել էր բուլղարացի Գեորգի Վանգելովին, իսկ Սերգեյ Սարգսյանը (97 կգ) մեկնարկային գոտեմարտում 0։8 հաշվով զիջել էր գերմանացի Էրիկ Տիելին։ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պայքարը սկսեց քառորդ եզրափակչից։ Մեր մարզիկը 1:2 հաշվով պարտվեց մոլդովացի մրցակցին: