00:00:00

Ըմբշամարտի ԵԱ-ում ըմբիշ Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում 10։0 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցչին

16:04, 17 ապրիլ 2023 Սպորտ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջինը պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները:

Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ) 1/8 եզրափակչում 10։0 հաշվով հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվերին, գրում է armsport.am-ը։

Այսօր՝ մրցումային առաջին օրը, Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: Արման Ավագյանը (79 կգ) մեկնարկային գոտեմարտում 5։1 հաշվով հաղթեց բուլղարացի Միխայիլ Իլիև Գերգիևին։ 57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը մեկնարկում 5:8 հաշվով պարտվել էր բուլղարացի Գեորգի Վանգելովին, իսկ Սերգեյ Սարգսյանը (97 կգ) մեկնարկային գոտեմարտում 0։8 հաշվով զիջել է գերմանացի Էրիկ Տիելին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից, որտեղ կմրցի կա՛մ սլովակ, կա՛մ մոլդովացի ըմբիշի հետ:

Մանրմասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր