Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում փակ նիստ է անում:
ՔՊ որոշ պատգամավորներ ուշացումով ներկայացան նիստին։ Նրանց թվում էր նաեւ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Ի դեպ փակ դռների հետեւից այդ ընթացքում լսվեցին ծափահարությունների ձայներ։ Ամենայն հավանականությամբ ՔՊ-ականները ոգեւորվել էին Աղազարյանի՝ որոշ քաղաքացիներին ուղղված հայհոյախառն նամակներից, այդ իսկ պատճառով նրան ծափերով դիմավորեցին։
Irakanum.am