00:00:00

Մոտ ապագայում նոր զինվորական համազգեստ կունենանք, գործընթացը սկսված է․ Արման Սարգսյան

14:41, 12 ապրիլ 2023 Քաղաքականություն

ԱԺ–ում առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը` պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ասաց, որ այսուհետև վարչական պատասխանատվություն կենթարկվի այն անձը, որը կրում է զինվորական համազգեստ, սակայն դրա իրավունքը չունի։

Նրա խոսքով՝ ասվածը վերաբերելու է տվյալ պահին կառավարության կողմից սահմանած զինվորական համազգեստին։

«Մենք արդեն նախաձեռնել ենք համազգեստի փոփոխություն։ Գործընթացը սկսված է, ամբողջությամբ վերանայվում է. մոտ ապագայում ունենալու ենք նոր համազգեստ»,- ասաց փոխնախարարը։

Վերջինս նշեց, որ զինվորական համազգեստի`ազատ վաճառքի հետ կապված խնդիր կա, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է այն ձեռք բերել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր