00:00:00

Պետք է բացառվի ցանկացած իրավիճակ, որը կարող է վնաս պատճառել մարդու արժանապատվությանը. ՄԻՊ թեկնածուն՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին

11:29, 11 ապրիլ 2023 Քաղաքականություն

Ազգային ժողովը շարունակում է քննարկել  Հայաստանի  մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց՝  ինչպե՞ս է գնահատում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի  պահվածքը, որը նա դրսևորել է Կասկադում:

Մանասյանն ասաց, թե ինքը դեմ է ատելության խոսքին ու համերաշխության կողմնակից է:

«Ես իմ խոսքին շատ պատասխանատում եմ վերաբերվում, որևէ գործի վերաբերյալ չեմ խոսելու, եթե ծանոթ չեմ բոլոր հանգամանքներին: Իմ հիմնական արձանագրումն այն է, որ Հայաստանում պետք է բացառված լինի ատելության խոսքը, բացառված  լինի բռնությունը, բռնության քարոզը ու ցանկացած այնպիսի իրավիճակ, որը կարող է վնաս պատճառել  մարդու իրավունքներին ու արժանապատվությանը: Իմ պատասխանն այսքանն է», - նշեց ՄԻՊ թեկնածուն:

Հիշեցնենք՝  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։
Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասել էր՝ «որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր»։

ԱԺ նախագահի պաշտոնանկության հարցը բարձրացվեց, երբ նրա մասնակցությամբ միջադեպ տեղի ունեցավ Կասկադում։ Հայրենադարձ Կարեն Մկրտչյանը, տեսնելով Ալեն Սիմոնյանին, ասել է «դավաճան», որից հետո Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին կարգադրել է բռնել քաղաքացու ձեռքերը։ Թիկնապահները կատարել են Ալեն Սիմոնյանի հրահանգը, իսկ վերջինս մոտեցել է քաղաքացուն, հայհոյանք հնչեցրել և թքել քաղաքացու վրա։

Միջադեպի մասին խոսել էր նաև Ալեն Սիմոնյանը՝ նշելով. «ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»։
Միջադեպից օրեր անց Ալեն Սիմոնյանը ներողություն էր խնդրել ՀՀ բոլոր քաղաքացիներից։

«Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա:

Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ»,- ասել էր Սիմոնյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր