Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը երկրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականում (տեսանյութ), որը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող ընկերական խաղում ընդունել է Կիպրոսի հավաքականին եւ հաղթում է 2:1 հաշվով։
59-րդ րոպեին Ռանոսը գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի գերազանց փոխանցումից հետո երկրորդ անգամ գրավեց մրցակցի դարպասը։
Ռանոսը առաջին գոլը խփել էր 51-րդ րոպեին ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո (տեսանյութ)։
Ռանոսը առաջին հանդիպումն է անցկացնում Հայաստանի հավաքականում։
Ընթանում է երկրորդ խաղակեսը։