00:00:00

ՀՀ իշխանությունները Լաչինը ընդունելով որպես Ադրբեջանի մաս, անգամ միջազգային միջնորդներին են դեմ գնում. Հ. Հարությունյան

19:31, 28 մարտ 2023 Քաղաքականություն

Այսօրվա իշխանությունները՝ Լաչինը ընդունելով որպես Ադրբեջանի մաս, անգամ միջազգային միջնորդների հայանպաստ դիքորոշմանն են դեմ գնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Երիտասարդի ձայն» կազմակերպության ղեկավար Հովհաննես Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երկու մեջբերում Ալիևի այսօրվա հայտարարությունից.

1) Տարիների ընթացքում բանակցությունների ժամանակ միջնորդները միշտ որոշակի հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, և Հայաստանն, ընդհանուր առմամբ, անընդունելի է համարել Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին։

Իլհամ Ալիև

2) Միջազգային միջնորդները՝ նախկին ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս իրականում փորձել են ամրապնդել Լաչինի օկուպացիան։

Իլհամ Ալիև

Հիմա տեսեք՝ ինչ է ստացվում սիրելի հայրենակիցներ։

Ալիևն անձամբ խոստովանում է, որ ժամանակին ոչ միայն Հայաստանը, այլ նաև միջազգային հանրությունը և, մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահող երկրները մշտապես Լաչինի հարցը որպես Արցախի և Հայաստանի անբաժանելի մաս փորձել են ամրապնդել, իսկ Հայաստանի իշխանությունները ոչ միայն շարունակում են մեզ համոզել, թե Լաչինը ադրբեջանական է, այլ նաև ստորաբար ստում են, թե պահելու հնարավորություն չի էլ եղել երբեք։

Ալիևի այս խոստովանությունը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ այսօրվա իշխանությունները՝ Լաչինը ընդունելով որպես Ադրբեջանի մաս, անգամ միջազգային միջնորդների հայանպաստ դիքորոշմանն են դեմ գնում, և դրանից հետո կարծում եք, որ որևէ երկիր պետք է աջակցի՞ մեզ այդ հարցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր