Լրատվամիջոցներով շրջանառվող այն տեղեկությունը, որ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հրաժարական է պատրաստվում տալ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Irakanum.am-ին հայտնեց ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը։
«Տեղեկատվությունը վերջին օրերին շրջանառության մեջ է դրվել, սակայն որևէ աղերս չունի իրականության հետ։
ՊԵԿ-ում առկա է բարեփոխումների լայն օրակարգ, որով էլ զբաղված է ՊԵԿ նախագահը», - նշեց նա։