ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի խնդրել են մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը չի երաշխավորում անվտանգությունը և ընդհակառակը, անվտանգության սպառնալիք է:
«Հայաստանի ղեկավարի՝ ձեր կողմից մեջբերված հայտարարությունն ամբողջովին թողնում եմ նրա խղճին», - հակիրճ ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Փաշինյանը հունվարի տասին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել էր, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում անվտանգության համար: