00:00:00

Հերմինե Հարությունյանն ազատվել է պաշտոնից

16:06, 28 փետրվար 2023 Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ Հերմինե Հարությունյանն ազատվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում զբաղեցրած պաշտոնից:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հերմինե Միրանի Հարությունյանին 2023 թվականի փետրվարի 27-ից ազատել վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Հերմինե Հարությունյանն այս պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր