00:00:00

ԱԳ նախարարի տեղակալը Մեքսիկայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ում վատթարացող հումանիտար իրավիճակը

11:11, 28 փետրվար 2023 Քաղաքականություն

ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր ընդունել է Մեքսիկական Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին (նստավայրը՝ ք. Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման առթիվ:

ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և մաղթել բեղմնավոր գործունեություն, որը կնպաստի երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների հետագա ընդլայնմանը: Դեսպան Վիլյեգասը հայտնել է իր հանձնառությունը՝ առավելագույն ջանքերը գործադրելու հայ-մեքսիկական համագործակցությունը զարգացնելու համար։

 

Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կողմերը կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների, միջխորհրդարանական կապերի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումների ակտիվացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր