00:00:00

Պոլիտեխնիկը դպրոց է հիմնադրում՝ 1-9 դասարանների աշակերտների համար

21:16, 27 փետրվար 2023 Հասարակություն

Պոլիտեխնիկը հիմնադրում է բնագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական ուղղվածությամբ դպրոց 1-9 դասարանների աշակերտների համար:

Այսօր հիմնական դպրոց հիմնելու նախագիծը հաստատվել է ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստում:

Հիմնական դպրոցը գործելու է Երևան քաղաքի Վրացական 22 հասցեում գտնվող ՀԱՊՀ-ի 8-րդ մասնաշենքում:

 

Այն հագեցած կլինի միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից լաբորատորիաներով, դասասենյակներով, սպորտային համալիրով և մրցունակ կրթության համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներով: Ժամանակակից նոր կրթական միջավայրում կիրականացվի խորացված տեխնոլոգիական և բնագիտական կրթություն:

❕

 

Պոլիտեխնիկը Հայաստանի Հանրապետությունում այն եզակի հաստատությունն է, որտեղ կրթությունը սկսվում է նախակրթարանից, շարունակվում ավագ դպրոց, միջին մասնագիտական կրթություն, այնուհետև բարձրագույն կրթություն՝ իր երեք մակարդակներով։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր