00:00:00

35 տարի առաջ տեղի ունեցած այս ցեղասպանական ակտն ակնհայտ դարձրեց Ադրբեջանի որդեգրած հայասպան քաղաքականությունը.Արտակ Զաքարյան

11:42, 27 փետրվար 2023 Քաղաքականություն

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է

Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերն Ադրբեջանի ենթակայության տակ` ազգությամբ հայերին տրված և ապագայում տրվելիք անվտանգության և իրավունքների «երաշխավորությունն են»: Երբ ՀՀ վարչապետ հանդիսացող ազգուրաց վասալն իր արևմուտքի տերերի հետ քննարկում է Ադրբեջանի կազմում արցախահայերի «իրավունքների» ու «անվտանգության» հարցերը, ապա կրկին առաջ է գալիս միակ գլխավոր հարցը. միթե՞ Հայ ժողովուրդն է աշխարհի այն միակ ու անկրկնելի ժողովուրդը, որն այդպես էլ ոչինչ չսովորեց իր արյունոտ պատմությունից ու չսպիացող վերքերից:

 

Արտաքին ու ներքին թուրքերի (նիկոլիզմ) շարունակվող համագործակցությունը բերելու է նոր պատերազմներ, նոր սումգայիթներ, նոր կիրովաբադներ ու մարաղաներ: 

 

Չմոռանաք, որ «Бог не любит идиотов», և պետք չէ վստահել խաղաղությունից խոսող զինված թուրքին, գաղտնի բանակցություններ վարող նիկոլին ու անվտանգության երաշխիք խոստացող եվրոպացուն: Նրանք բոլորն էլ հանգեցրել ու հանգեցնելուեն կոտորածների ու ողբերգական կորուստների:

 

Այսօր մենք ոգեկոչում ենք 1988 թվականին Սումգայիթ քաղաքում կազմակերպված հայկական ջարդերի զոհերի հիշատակը: 35 տարի առաջ տեղի ունեցած այս ցեղասպանական ակտն ակնհայտ դարձրեց Ադրբեջանի որդեգրած հայասպան քաղաքականությունը, որը Նիկոլի շնորհիվ ակտիվացվել ու շարունակվում է առ այսօր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր