Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր է:
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող գավաթի խաղարկության առաջին փուլում Դավթյանը առանձին գործիքների հենացատկի վարժության եզրափակչում վաստակեց 15.133 միավոր և գրավեց առաջին տեղը` դառնալով ոսկե մեդալակիր:
Նախօրեին Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը երկրորդն էր աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի նժույգ-թափերի, իսկ հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը երրորդն է օղակների վարժությունում: