00:00:00

Կարևոր է հասկանալ՝ ինչ գին է վճարվում միջանցքի բացման համար` անկախ նրանից, թե ում «քավորությամբ» է

16:25, 25 փետրվար 2023 Քաղաքականություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Տարբեր աղբյուրները լուրեր են տարածում առաջիկա օրերին ՀՀ-ն Արցախին կապող միջանցքի բացման մասին: Այս լուրերն ուղեկցվում է ադրբեջանցիների` «Կաշեն»-ի ու «Դրմբոն»-ի հանքերում ստուգումներ անելու և միջանցքում ադրբեջանական սկան սարքավորում տեղակայելու տեղեկություններով: Արցախի նախագահի խոսնակն այս առիթով նշել է, որ ՌԴ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի միջանցքը կարճ ժամկետում բացվի:

 

Վերջինս նաև ասել է, որ ադրբեջանցիների հետ հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել գազամատակարարման վերականգնման և ՀՀ-ն Արցախին կապող էլեկտրագծի վերանորոգման ուղղությամբ: Ադրբեջանն իր նախաձեռնած «բազարի» շրջանակներում արդեն կատարված է համարում իր կադրային միջամտության հետևանքներն Արցախում` պետնախարսրի ազատման տեսքով, ինչի մասին բարձր մակարդակով խոսվում է:

 

Անկախ այն հանգամանքից, թե իրականում ինչ հիմքով է Արցախի նախագահը պետնախարսրին ազատել այդ պաշտոնից, Ադրբեջանում այն սեփական հաղթանակն են համարում, քանի որ ըստ իրենց` Վարդանյանը խոչընդոտ է «Արցախի ադրբեջանական ինտեգրացիային»: Թե միջանցքի բացման հիմքում ինչ այլ պահանջներ կդնի Ադրբեջանը և քանիսը կիրականացնի հայկական կողմը, հիմնականում տեսանելի է, սակայն իրադարձություններից առաջ չընկնեմ: Մեկ անգամ ևս կրկնում եմ` միջանցքի բացումն ինքնանպատակ չպետք է լինի, ադրբեջանական ծուղակում չպետք է հայտնվել, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ գին է վճարվում միջանցքի բացման համար` անկախ նրանից, թե դա ում «քավորությամբ» է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր