Երգչուհի Սիրուշոն Ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում երբեմն հրապարակում է լուսանկարներ և հոլովակներ երեխաների հետ, բայց երբեք ցույց չի տալիս նրանց դեմքը:
Երեկ երգչուհին հոլովակ է հրապարակել՝ ինչպես է ավագ որդին՝ Ռոբերտը երեկոյան հեքիաթ կարդում քրոջ՝ Զաբելի համար:
«Ռոբը կարդում է Զաբելի համար»,- հոլովակին կից գրել է երգչուհին: