ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել են ՀՀ հարավ արևմտյան սահմանագիծ՝ նախիջևանյան ուղղություն, Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին երկու նախարարները զորամիավորման հրամանատարաության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկություններին։
Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարել է լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում», - գրել է Արծրուն Հովհաննիսյանը: