00:00:00

«Անդրադառնալով անցյալին՝ նախապատրաստվենք ապագային»

22:00, 18 մայիս 2018 Առողջություն

Մայիսի 20-ին նշվում է ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը: Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, ժամը 14-ից մինչև 20-ն իրականացվելու է հանրային միջոցառում, որի շրջանակում անցորդները հնարավորություն կունենան անցնելու ՄԻԱՎ-ի, նաև վիրուսային Բ և Ց հեպատիտների վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն և ընդամենը 15-20 րոպեի ընթացքում իմանալու սեփական կարգավիճակի մասին: Միջոցառումը կազմակերպել են ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը  և «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպությունը` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ: Նպատակը` մեր հասարակությունում, հատկապես երիտասարդների շրջանում, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու շարժառիթի ձևավորումն է ու հետազոտվելու խրախուսումը, կարծրատիպերի փոփոխումը` ամրապնդելով այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից: Հետազոտությունն ու խորհրդատվությունն իրականացնելու են ՁԻԱՀ-ի կան-խարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկաներում: Միջոցառման ընթացքում կբաժանվեն տեղեկատվական-կրթական նյութեր: Վերջում տեղի կունենա խորհրդանշական մոմավառություն։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր