Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ներկա պայմաններում Թուրքիան չի կարող աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հայտին, և Անկարան պատրաստ կլինի կրկին քննարկել այդ հարցը, եթե Ստոկհոլմը կատարի իր պարտավորությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մևլութ Չավուշօղլուն այս մասին ասել է հունվարի 31-ին Բուդապեշտում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Թուրքիայի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի ստեղծման գաղափարն ի սկզբանե հիմնված էր ռազմաքաղաքական բլոկի անդամ բոլոր երկրների անվտանգության ապահովման խնդրի վրա։