00:00:00

Շիրակի մարզպետ կնշանակվի Մուշեղ Մուրադյանը. Որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում է

09:12, 26 հունվար 2023 Քաղաքականություն

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 26-ի նիստում որոշում կկայացնի Մուշեղ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ:

Կառավարության որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Մուշեղ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»:

 Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Նազելի Բաղդասարյանը հրաժարական է տվել:

Մուշեղ Մուրադյանը երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը, քաջածանոթ է մարզպետարանի ու վերջինիս ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցների աշխատանքային առանձնահատկություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր