Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հրաժարականի դիմում է գրել։ Մենք նաեւ հայտնել էինք, որ Բաղդասարյանն առաջիկայում կնշանակվի Արդարադատության փոխնախարարի պաշտոնում։
Ինչ վերաբերում է Շիրակի նոր մարզպետի նշանակմանը, ապա այս պահին մեր տեղեկություններով երկու հավանական թեկնածուի անուն է քննարկվում։ Խոսքը նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի եւ Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանի մասին է։
Չնայած կան տեղեկություններ, որ Համբարձում Մաթեւոսյանը չի պատրաստվում ընդունել մարզպետ նշանակվելու առաջարկը եւ Շիրակի մարզ վերադառնալ։
Irakanum.am