00:00:00

Բայց կարելի՞ է անընդհատ փողոցում բռնացնել ու այդքան հարց տալ վարչապետին. Նիկոլայ Ծատուրյան

19:58, 18 մայիս 2018

Երաժիշտ Եղիշե Պետրոսյանի խոսքով՝  առաջին գլխավոր քայլն արված է՝ իշխանությունը վերցնելու համար: «Բայց դեռ բավականին աշխատանք կա անելու, որովհետև պետությունն այնպես են ավիրել, որ դժվար է նորից հավաքել»,-այսօր լրագրողներին հետ հանդիպմանն ասաց նա: Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կարևորեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: «Պիտի չմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել, որպեսզի լինեն այն փոփոխությունները, որոնց մենք սպասում ենք, պետք են ընտրություններ»: Վերջինս համաձայնեց Շանթ Հարությունյանի կոչի հետ, որ ժամանակ տան կառավարությանը, որպեսզի հասկանանք, թե ինչ են անում, ինչպես են աշխատում: «Ուզում են, որ խորհրդային ժամանակներից եկած խնդիրները լուծեն, այն էլ ուզում են, որ վարչապետը լուծի մի զանգով, ոչ, մենք զզվել ենք այդ մի զանգով խնդիրներից»,-նշեց նա: Բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանն ասում է՝ ոչ երնեկ Նիկոլին: «Ես շատ եմ սիրում Նիկոլի կերպարը՝ անմիջական, բայց դարձնել կուռք պետք չէ, դա փչացնում է, այդպես ծնեցին Ստալինին, Լենինին: Հետո, մի խանգարեք այդ մարդուն, ամեն ինչ անում եք, որ Նիկոլը հասկանա, որ Սերժը ճիշտ էր անում, որ ժողովրդից հեռու էր իրեն պահում, բա մորս թոշակն ի՞նչ պիտի լինի, բա տունս մնաց: Հերիք են այս ցույցերը: Հիմա պետք է աշխատել 12 ժամ անընդմեջ, ոչ թե ցույցեր անել, գնալ, նրան հանել, սրա դեմ բողոքել: Բայց կարելի՞ է անընդհատ փողոցում բռնացնել ու այդքան հարց տալ»,-եզրափակեց նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր